Նիկոլյան պոպուլիզմը խոստացավ պետբյուջեի միջոցներով վճարել անհուսալի դասակարգված վարկառուների պարտքերը, սա, իմ կարծիքով, իր մեջ պարունակում է խոշոր կոռուպցիոն սխեմա: Այսինքն, անհուսալի վարկը առևտրային բանկի կողմից հաշվեկշռից, որպես ծախս, դուրս գրված միջոց է՝ տվյալ վարկային պարտավորության 100%-ի չափով:
Առնվազն յուրաքանչյուր ամիս բանկերը իրենց ակտիվները դասակարգում են՝
1. ստանդարտ (առանց ուշացումների)
2. հսկվող (ուշացում մինչև 90 օր) 15%
3. ոչ ստանդարտ (91-ից 180օր) 25%
4. կասկածելի (181-ից 270 օր) 70%
5. անհուսալի (271 և ավել) 100%
Ըստ երևույթին, ստացվում է՝
1. ընտրակաշառք ու քաղաքացիների հավաքագրում
2. պետբյուջեից հայտնի օլիգարխներին պատկանող բանկերին, այսինքն, օլիգարխներին վարձատրություն է, որովհետև վճարը բանկերին գնալու է որպես մաքուր շահույթ, որպեսզի հաջորդ ընտրություններին վարչական լծակների ու ընտրակեղծիքների համար ջանք չխնայեն:
Արդյունքում՝ վարկային ռիսկերը, բանկերի փոխարեն, պետությունն է իր վրա վերցնում (աբսուրդ, ֆանտաստիկ աբսուրդ):
Բանկերը շահույթ հետապնդող կազմակերպություններ են, իսկ այս դեպքում Հայաստանի բանկերը աշխատում են գերշահույթով:
Գևորգ Կարապետյան